Գրիգոր Մխիթարյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն

  • Սպորտ - 13 Նոյեմբերի 2017, 11:30
Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Մխիթարյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սոչիում կայացած մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը եզրափակչում 7:0 հաշվով գերազանցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Մուխամետալ Երգիշևին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ`Վաչիկ Վարդանյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Ամենաընթերցվածը