Սեբաստիան Ֆետտելը՝ Բրազիլիայի գրան-պրիի չեմպիոն

  • Սպորտ - 12 Նոյեմբերի 2017, 23:01
Բրազիլիայում տեղի ունեցավ Ֆորմուլա 1-ի տարվա նախավերջին գրան-պրին:

Ֆեռարիի գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետտելը լավագույն արդյունքը ցույց տվեց՝ եզրագծին 1 ժամ 31 րոպե 26.260 վայրկյանում հասնելով:

2-րդ տեղը զբաղեցրեց Մերսեդեսի վարորդ Վալտերի Բոտասը, իսկ 3-րդ տեղը՝ Կիմի Ռայկոնենը նույնպես Ֆեռարիից:

Աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլտոնը որակավորման փուլում ստացած որակազրկման պատճառով վերջինը մեկնարկեց և ավարտեց միայն 4-րդը:

Հիշեցնենք, որ Հեմիլտոնը մինչ այս գրան-պրին արդեն ապահովել էր 4-րդ չեմպիոնական տիտղոսը:

Ամենաընթերցվածը