47-ամյա դարպասապահը 1250-րդ խաղն անցկացրեց՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ

  • Սպորտ - 12 Նոյեմբերի 2017, 21:05
Անգլիական «Մենդֆորդ Ռոուդ» թիմը FA Vase գավաթի շրջանակներում (գավաթին մասնակցում են 9-11-րդ դիվիզիոնի թիմերը) մրցեց «Ուիսբիչ Թաուն»-ի հետ:

Խաղն իրենից ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնի, եթե չլիներ «Մենդֆորդ»-ի դարպասապահ Պոլ Բաստոկը: 47-ամյա ֆուտբոլիստը 1250-րդ խաղն անցկացրեց կարիերայի ընթացքում՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ:

Նշենք, որ մինչ այս ռեկորդը՝ 1249 խաղ, պատկանում էր 20-րդ դարի անգլիացի լեգենդար դարպասապահ Պիտեր Շիլտոնին:

Ամենաընթերցվածը