Իռլանդացի ֆաները ողջունում են ներքնաշոր գնած կանանց Կոպենհագենում

  • Սպորտ - 12 Նոյեմբերի 2017, 14:06
Աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Դանիայի և Իռլանդիայի հավաքականները չկարողացան գոլ խփել՝ 0-0:

Իռլանդացի ֆաները խաղից առաջ յուրօրինակ զբաղմունք էին գտել: Նրանք կանգնել էին «Victoria's Secret» կանացի ներքնաշորի խանութի մոտ և ողջունում էին բոլոր կանանց, ովքեր նոր ներքնաշորեր գնած դուրս էին գալիս փողոց:

Հիշեցնենք, որ Իռլանդիայի հավաքականի ֆաները համարվում են ամենաուրախ խմբերից մեկը Եվրոպայում: Նրանց կազմակերպած ակցիաները տպավորիչ էին հատկապես Եվրո-2016-ի ժամանակ:


Ամենաընթերցվածը