Մարոկկոն և Թունիսը ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր ստացան

  • Սպորտ - 12 Նոյեմբերի 2017, 10:16
Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլում Աֆրիկայի գոտում ավարտվեցին խաղերը և հայտնի դարձան այդ մայրցամաքի բոլոր ներկայացուցիչները հաջորդ ամռանը կայանալիք մրցաշարում:

A խմբում Թունիսը 0-0 խաղաց Լիբիայի հետ, ինչը բավարար էր խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար: Մյուս խաղում Կոնգոն 3-1 հաղթեց Գվինեային:

C խմբում ուղեգրի ճակատագիրը որոշվում էր Կոտ դ’Իվուար-Մարոկկո խաղում, որի հաղթողը խմբում կզբաղեցներ առաջին տեղը: Մարոկկոն առավելության հասավ 2-0 հաշվով:

Այսպիսով, աշխարհի առաջնությունում Աֆրիկան կներկայացնեն Թունիսը, Մարոկկոն, ինչպես նաև Նիգերիան, Եգիպտոսը և Սենեգալը:

Ամենաընթերցվածը