Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն

  • Սպորտ - 12 Նոյեմբերի 2017, 00:10

Սամբոյի  Հայաստանի հավաքականի անդամները երեք մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Սոչիում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած հայ մարզիկներից 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն: 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել, իսկ 100 կգ քաշային Արսեն Խանջյանը ևս բրոնզե մեդալակիր դարձավ:

Աշխարհի 2017թ. առաջնությանն այս անգամ մասնակցում են ռեկորդային մարզիկներ՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ մտել են նաև Չինաստանի, Եգիպտոսի, Կոտ Դիվուարի, Սենտ Լյուսիայի, Հոնգ Կոնգի, Բանգլադեշի սամբիստները: 

Ամենաընթերցվածը