Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հետ

  • Սպորտ - 12 Նոյեմբերի 2017, 00:08

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային թիմը ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի թիմը հյուրընկալվել էր Շոտլանդիային: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հայաստանի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կարեն Մելքոնյանը:

Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ մրցելով Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:

Ամենաընթերցվածը