Հերթական լեգենդը հեռանում է ֆուտբոլից. Չավի Էրնանդես

  • Սպորտ - 11 Նոյեմբերի 2017, 16:51
Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

37-ամյա ֆուտբոլիստը, ով 2015 թվականից հանդես է գալիս Քատարի Ալ-Սադդ թիմում, Diaro Sport-ին հայտնել է, որ այս մրցաշրջանը վերջինն է լինելու իր համար:

Չավի Էրնանդեսը Բարսելոնայի կազմում 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Իսպանիայի հավաքականում 2 անգամ դարձել է Եվրոպայի, 1 անգամ՝ աշխարհի չեմպիոն:

Նա համարվում է իր սերնդի ամենախելացի կիսապաշտպաններից մեկը, այն խաղացողը, ով համակարգային ֆուտբոլիստ էր Պեպ Գվարդիոլայի Բարսելոնայում և Իսպանիայի հավաքականը: Չավին համարվում է «տիկի-տակա» խաղի լավագույն կատարողներից մեկը: Ընդհանուր առմամբ նա 31 տիտղոս է նվաճել կարիերայի ընթացքում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ֆուտբոլից հեռացավ Անդրեա Պիռլոն:

Ամենաընթերցվածը