Լուկակուն հավասարվեց բելգիական ֆուտբոլի լեգենդներին

  • Սպորտ - 11 Նոյեմբերի 2017, 16:01
Մանչեսթեր Յունայթեդի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն Մեքսիկայի հետ ընկերական խաղում 2 գոլ խփեց և իր ընդհանուր գոլերի քանակը հավաքականի կազմում հասցրեց 30-ի:

Լուկակուն հավասարվեց բելգիական ֆուտբոլի լեգենդներ Բեռնարդ Վուրհուֆին և Պոլ Վան Հիմստին: Եվ մեկ գոլի դեպքում հարձակվողը կդառնա երկրի պատմության մեջ լավագույն ռմբարկուն:

Նշենք, որ Լուկակուն ընդամենը 24 տարեկան է և հավաքականում հանդես է գալիս 2010 թվականից:

Ամենաընթերցվածը