«Բլատերը ինձ ձեռք էր գցում». ԱՄՆ կանանց հավաքականի դարպասապահ

  • Սպորտ - 11 Նոյեմբերի 2017, 14:20
ԱՄՆ կանանց հավաքականի դարպասապահ Հոուպ Սոլոն խոստովանել է, որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը համարձակվել էր ձեռք գցել իրեն:

«Դեպքը պատահել է 2013 թվականի Ոսկե գնդակի հանձնման արարողության ժամանակ: Մենք պետք է սրահ մտնեինք, երբ Բլատերը ձեռքով հետույքիս կպավ»,-ասել է Սոլոն:

Նա նաև նշել է, որ արարողությունից հետո այլևս չի տեսել Բլատերին, որ կարողանա պարզել հաշիվները նրա հետ:

Հիշեցնենք, որ Զեպ Բլատերը կոռուպցիան սկանդալի պատճառով 2015 թվականին հեռացվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից:

Ամենաընթերցվածը