ՈւԵՖԱ-ն 7 ամսով որակազրկել է Մանչեսթեր Յունայթեդի նախկին պաշտպանին

  • Սպորտ - 11 Նոյեմբերի 2017, 14:11
Մանչեսթեր Յունայթեդի նախկին պաշտպան Պատրիս Էվրան, ով խաղում է Մարսելի Օլիմպիկի կազմում, ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:

Էվրան Եվրոպա լիգայի անցած տուրում խաղից առաջ ոտքով հարվածել էր իրեն հայհոյած ֆաներից մեկին և անմիջապես հեռացվել էր դաշտից:

Նշենք, որ ֆրանսիական թիմը խզել է պայմանագիրը Էվրայի հետ, ինչպես նաև 25 հազար եվրոյով տուգանք վճարել ՈւԵՖԱ-ին: Անձամբ ֆուտբոլիստը ևս 10 հազար եվրոյի տուգանք պետք է վճարի արարքի համար:

36-ամյա պաշտպանը Մարսել էր տեղափոխվել Թուրինի Յուվենթուսից:

Ամենաընթերցվածը