Աշխարհի առաջնություն առանց Իտալիայի՞

  • Սպորտ - 11 Նոյեմբերի 2017, 10:34
Աշխարհի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆ առաջին խաղում Շվեդիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթանակ տարավ Իտալիայի հավաքականի նկատմամբ:

Միակ գոլը  երկրորդ խաղակեսում խփեց փոխարինման դուրս եկած Յոն Յոհանսոնը:

Իտալիայի հավաքականը հայտնվել է բավականին ծանր դրության մեջ: Պատասխան խաղում «Սկուադրա Աձուրան» պետք է չափազանց զգույշ հանդես գա՝ հաշվի առնելով, որ շվեդների խփած մեկ գոլը համարժեք կլինի Իտալիայի 3 գոլին, իսկ ներկայիս հարձակվողական ներուժով իտալացիները 3 գոլ կարողացել են խփել միայն 6 ամիս առաջ Լիխտենշտեյնի հետ խաղում:

Նշենք, որ պատասխան խաղը կայանալու է նոյեմբերի 13-ին: Իտալիայի հավաքականը վերջին անգամ աշխարհի առաջնությունը բաց էր թողել 1958 թվականին:

Ամենաընթերցվածը