Էվերթոնը հեռացրել է Կումանին

  • Սպորտ - 23 Հոկտեմբերի 2017, 18:02
Անգլիական Էվերթոնի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է հոլանդացի Ռոնալդ Կումանին:

Թիմն ամռանը ավելի քան 150 մլն եվրոյի տրանսֆերներ իրականացնելուց հետո առաջնության առաջին 9 տուրում միայն երկու անգամ է հաղթել, իսկ Եվրոպայի լիգայում 3 պարտություն է կրել:

Այս անհաջողությունների պատճառով հոլանդացին հեռացվել է աշխատանքից:

Նշենք, որ Կումանը գլխավորում էր մերսիսայդյան թիմը 2016 թվականից:

Ամենաընթերցվածը