Լիվերպուլը պատրաստ է բաց թողնել Կոուտինիոյին Բարսելոնա

  • Սպորտ - 12 Հոկտեմբերի 2017, 13:46
Իսպանական el mundo deportivo պարբերականը տեղեկացրել է, որ Լիվերպուլի ղեկավարությունը և թիմի բրազիլացի հարձակվող Կոուտինիոն բանավոր համաձայնության են եկել ֆուտբոլիստի Բարսելոնա տեղափոխվելու հարցում:

Անգլիական թիմի ղեկավարները բրազիլացուն տեղեկացրել են, որ լավ առաջարկի դեպքում ձմռանը բանակցություններ կվարեն Բարսելոնայի հետ:

Քանի որ Կոուտինիոն արդեն հայտավորված է Լիվերպուլի կազմում Չեմպիոնների լիգայում, Բարսելոնա տեղափոխվելու դեպքում նա իրավունք չի ունենալու խաղալ Լիվերպուլի դեմ, եթե թիմերը հանդիպեն փլեյ-օֆֆում:

Հիշեցնենք, որ Բարսելոնան ամռանը 3-ից 4 առաջարկ է արել Լիվերպուլին, սակայն բոլոր դեպքերում մերժում է ստացել:

Ամենաընթերցվածը