Միլանի լեգենդը հաղթել է Լիբերիայի նախագահական ընտրություններում

  • Սպորտ - 12 Հոկտեմբերի 2017, 13:21
Միլանի լեգենդար հարձակվող Ջորջ Վեան Լիբերիայի նոր նախագահն է: Կայացած ընտրություններում Վեան կարողացել է հաղթել երկրի գործող փոխնախագահ Ջոզեֆ Բոկային:

Նշենք, որ լեգենդար ֆուտբոլիստը երկրորդ անգամ էր մասնակցում նախագահական ընտրություններին: Առաջինը 2005 թվական էր, երբ Վեան 40 տոկոսով զբաղեցրեց երկրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Միլանի կազմում Վեան դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, իսկ 1995 թվականին Ֆրանս Ֆուտբոլի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստը՝ արժանանալով ոսկե գնդակին:

Ամենաընթերցվածը