Վենեսուելայի հավաքականի ֆուտբոլիստների մոտ Պարագվայի հետ խաղից առաջ աղջիկներ էին ուղարկել

  • Սպորտ - 12 Հոկտեմբերի 2017, 13:05
Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հարավային Ամերիկայի շրջանում վերջին տուրում Պարագվայի հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Վենեսուելայի թիմին:

Այսօր հայտնի է դարձել, որ խաղի նախորդ գիշերը մի քանի աղջիկներ գնացել էին հյուրանոցը, որտեղ գիշերում էին վենեսուելացիները և փորձել էին իրենց ծառայություններն առաջարկել, սակայն ֆուտբոլիստները մերժել էին նրանց: Վենեսուելայի մարզիչը նշել է, որ իր խաղացողները պրոֆեսիոնալիզմ են ցույց տվել և չեն տրվել գայթակղություններին:

Հնարավոր է, որ նման քայլը կազմակերպվել էր պարագվայցիների կողմից, որպեսզի առանց այն էլ ոչ մի նշանակություն չունեցող խաղում Վենեսուելան դիմադրություն ցույց չտար:

Սակայն վենեսուելացիները 1-0 հաշվով արտագնա հաղթանակ տարան և զրկեցին Պարագվայի հավաքականին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին որակավորվելու հնարավորությունից:

Ամենաընթերցվածը