Մխիթարյանն ընդգրկվել է Մունդիալ-2018-ը բաց թողնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի կազմում

  • Սպորտ - 12 Հոկտեմբերի 2017, 12:28

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է այն ֆուտբոլիստների շարքը, ովքեր չեն մասնակցի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կազմված խորհրդանշական հավաքականում են Յան Օբլակը (դարպասապահ, Սլովենիա), Անտոնիո Վալենսիան (պաշտպան, Էկվադոր), Լյուկ Վան Դիյկը (պաշտպան, Նիդեռլանդներ), Դավիթ Ալաբան (պաշտպան, Ավստրիա), Դանի Բլինդը (պաշտպան, Նիդեռլանդներ), Նաբի Կեյտան (կիսապաշտպան, Գվինեա), Հենրիխ Մխիթարյանը (կիսապաշտպան, Հայաստան), Արտուրո Վիդալը (կիսապաշտպան, Չիլի), Ալեքսիս Սանչեսը (հարձակվող, Չիլի), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (հարձակվող, Գաբոն), Գարեթ Բեյլը (հարձակվող, Ուելս):

Ամենաընթերցվածը