Ջոկովիչը ռեստորան է բացել, որտեղ կարիքավորները կսնվեն անվճար

  • Սպորտ - 12 Հոկտեմբերի 2017, 11:09
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռետորան է բացել, որտեղ կարիքավորները կսնվեն անվճար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Mirror-ը: «Գումարը խնդիր չէ, ես վաստակել եմ այնքան, որ կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան»,-ասել է Ջոկովիչը: Թենիսիստի խոսքով՝ իր այդպիսի վերաբերմունքին մարդիկ արժանի են այն աջակցության համար, որ ինքն ստանում է նրանցից:

Սերբ թենիսիստը ռեստորաններ ունի Մոնտե Կարլոյում և Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Ջոկովիչը «մեծ սաղավարտ»-ի մրցաշարի 12-ակի հաղթող է:

Ամենաընթերցվածը