Netflix-ը ֆիլմ է նկարահանում Յուվենթուսի մասին

  • Սպորտ - 10 Հոկտեմբերի 2017, 20:36
լուսանկերը՝ Յուվենթուսի պաշտոնական կայքից
լուսանկերը՝ Յուվենթուսի պաշտոնական կայքից
Ամերիկյան մեդիայի առաջատար Netflix-ը փաստագրական ֆիլմ է նկարահանում Թուրինի Յուվենթուսի մասին:

Ֆիլմը բաղկացած է լինելու 4 մասից և պատմելու է թիմում տիրող մթնոլորտի մասին: Ֆիլմը լույս է տեսնելու 2018 թվականի սկզբում:

-Մենք հպարտ ենք, որ Յուվենթուսն առաջին թիմն է, որի մասին Netflix-ը ֆիլմ է նկարահանելու,-ասել է թիմի ֆինանսական տնօրեն Ֆեդերիկո Պալոմբան:

Նշենք, որ Netflix-ը վերջերս ցուցադրեց «Narcos» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանը, որը առաջատար դիրքեր է զբաղեցրում տարվա լավագույնների ցուցակում:

Ամենաընթերցվածը