Նեյմարն ամեն կերպ կօգնի Մեսսիին որակավորվել ԱԱ-ին

  • Սպորտ - 10 Հոկտեմբերի 2017, 19:58
Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտում գիշերը կայանալու են վերջին տուրի հանդիպումները:

Արգենտինայի հավաքականը Կիտոյում խաղալու է Էկվադորի դեմ: Արգենտինացիներն առայժմ գտնվում են 6-րդ տեղում և պետք է հաղթանակ տանեն որակավորվելու համար:

Միևնույն ժամանակ Բրազիլիայի հավաքականը, որը վաղուց ապահովել է իր տեղը եզրափակիչ փուլում, ընդունելու է Չիլիի թիմին:

Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարն իր թիմակիցներին տեղեկացրել է, որ չնայած խաղի պակաս նշանակությանը, նա ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթի Չիլիին, որպեսզի օգնի իր ընկեր Մեսսիին որակավորվել եզրափակիչ փուլին:

Հիշեցնենք, որ Մեսսին և Նեյմարը 4 տարի միասին խաղացել են Բարսելոնայի կազմում և համարվում են մտերիմ ընկերներ:

Ամենաընթերցվածը