Իսլանդիան դարձավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենափոքր մասնակից երկիրը

  • Սպորտ - 10 Հոկտեմբերի 2017, 19:22
Աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրում Իսլանդիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Կոսովոյի թիմին և ապահովեց իր տեղը եզրափակիչ փուլում:

Իսլանդիան դարձավ պատմության մեջ ամենափոքր երկիրը, որը մասնակցություն է ունենալու ԱԱ-ի եզրափակիչ փուլին:

Հիշեցնենք, որ իսլանդացիները 2016 թվականին առաջին անգամ մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը և միանգամից հասան մինչև ¼ եզրափակիչ: Իսլանդիայի բնակչությունը վերջին տվյալներով հասնում է 330 հազարի:

Ամենաընթերցվածը