Փարիզը կընդունի 2024, իսկ Լոս Անջելեսը 2028 թվականի Օլիմպիական խաղերը

  • Սպորտ - 14 Սեպտեմբերի 2017, 10:04
Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 և 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը համապատասխանաբար տվել է Փարիզին և Լոս Անջելեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄՕԿ-ի 131 վեհաժողովի ժամանակ, որը կայացավ Լիմայում, կայացած «ձևական քվեարկության» արդյունքում Խաղերի քաղաքների հայտարարեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու թեկնածուներ էին հենց Փարիզը և Լոս Անջելեսը: Ամառային 2024 թվականի Օլիմպիական խաղերը կկայանան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, իսկ 2028 թվականի Խաղերը՝ Լոս Անջելեսում:

Թե Փարիզը, թե Լոս Անջելեսը արդեն երկու անդամ ընդունել են Խաղերը: Օլիմպիական խաղերը 1900 և 1924 թվականներին եղել են Փարիզում, իսկ 1932 և 1984 թվականի Խաղերը եղել են Լոս Անջելեսում: 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան Տոկիոյում:

Ամենաընթերցվածը