«Անիմաստ հնարք՝ չհարգելով մրցակցին». Մոուրինյոն դժգոհել է Մխիթարյանի՞ց

  • Սպորտ - 13 Սեպտեմբերի 2017, 14:53
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին խաղում Մանչեսթեր Յունայթեդը հաղթել է 3-0 հաշվով: Խաղից հետո Մոուրինյոն դժգոհել է ֆուտբոլիստներից, ասելով, որ երկրորդ գոլը խփելուց հետո թիմը դադարեց մտածելով խաղալ և թույլ էր տալիս բազմաթիվ սխալներ: «Չեմ ընդունում, երբ ֆուտբոլիստները փորձում են կատարել անիմաստ հնարքներ՝ չհարգելով մրցակցին», ասել է նա:

Խաղի ժամանակ Հենրիկ Մխիթարյանը հնարք է կիրառել, որը հայտնվել է ՉԼ ֆեյդբուքի էջում. «Երբ թվում էր՝ այլեւս տարբերակներ չկան... հիանալի հպում Մխիթարյանի կողմից»: Մխիթարյանը մրցակցին շրջանցել էր՝ գնդակն անցկացնելով նրա ոտքերի արանքով: Իսկ սա ֆուտբոլում համարվում է դիմացինին նվաստացնող հնարք:

Մոուրինյոն նկատի ուներ Մխիթարյանի՞ն: Մյուս կողմից, նա չփոխարինեց հայ կիսապաշտպանին, թեեւ Մխիթարյանը կորցրել էր գոլ խփելու հնարավորություններ:

Ամենաընթերցվածը