Սեպտեմբերի 14-ից սկսվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը

  • Սպորտ - 13 Սեպտեմբերի 2017, 10:55
Սեպտեմբերի 14-ին մեկնարկելու է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը: Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության տոմսերի գները տատանվելու են 1280 ռուբլուց 66000 ռուբլու սահմաններում: Ընդ որում, 1280 ռուբլիանոց տոմսերը վաճառվելու են միայն Ռուսաստանի քաղաքացիներին:

Առաջին փուլով տոմսեր գնել ցանկացողները պետք է հայտ ներկայացնեն ՖԻՖԱ-ին: Մինչև նոյեմբերի 16-ը ՖԻՖԱ-ն կպատասխանի, թե արդյոք տալիս է ԱԱ տոմս գնելու իրավունք: Նոյեմբերի 16-ից 28-ը տոմսերը վաճառվելու են այնքան, մինչև չվերջանան:

Տոմսերի վաճառքի երկրորդ փուլն սկսվելու է վիճակահանությունից հետո՝ դեկտեմբերի 5-ին: Կրկին առաջին փուլում վաճառվելու են հայտերով, երկրորդում՝ առանց հայտերի: Տոմսերի վաճառքի երրորդ փուլն սկսվելու է 2018 թվականի ապրիլի 18-ին առանց հայտերի: 

Ամենաընթերցվածը