ՉԼ. Մանչեսթեր Յունայթեդը ջախջախեց Բազելին, Բաքվի Ղարաբաղը 6 գոլ ընդունեց

  • Սպորտ - 13 Սեպտեմբերի 2017, 00:45
Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանում կայացան խմբային փուլի առաջին խաղերը:

A խմբում Մանչեսթեր Յունայթեդը 3-0 հաղթեց Բազելին, իսկ Բենֆիկան իր դաշտում 1-2 զիջեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Մխիթարյանը Յունայթեդի կազմում մասնակցեց ամբողջ խաղին:

B խմբում Բավարիան 3-0 հաղթեց Անդերլեխթին, ՊՍԺ-ն՝ 5-0 Սելթիկին:

C խմբում Չելսին 6-0 ջախջախեց Ղարաբաղին, Ռոմա-Ատլետիկո հանդիպումն ավարտվեց 0-0:

D խմբում Բարսելոնան 3-0 առավելության հասավ Յուվենթուսի նկատմամբ, Օլիմպիակոս-Սպորտինգ խաղն ավարտվեց 2-3 հաշվով:

Մյուս 4 խմբերի առաջին խաղերը կկայանան սեպտեմբերի 13-ին: 

Ամենաընթերցվածը