«Ռեալ»-ի հետ նոր պայմանագրով Զիդանի աշխատավարձը կբարձրանա

  • Սպորտ - 12 Օգոստոսի 2017, 13:28

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարության հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի կնքման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AS-ը:

Պարբերականի տեղեկության համաձայն՝ պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով: Զիդանի տարեկան աշխատավարձը 4,35 միլիոնից կբարձրանա մինչև 8 միլիոն եվրո: Ֆրանսիացի մասնագետի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է այս ամսին մեկնարկելիք մրցաշրջանի ավարտին:

Ամենաընթերցվածը