Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը պարտվեց վերջին տուրում

  • Սպորտ - 12 Օգոստոսի 2017, 10:16
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Սինքֆիլդի գավաթ  շախմատային սուպերմրցաշարը: Վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին և դուրս մնաց եռյակից՝ 5 միավորով զբաղեցնելով 4-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 6 միավորով:  Վիշվանաթան Անանդը և Մագնուս Կարլսենը 5.5-ական միավորով զբաղեցրին 2-3-րդ տեղերը:

Ամենաընթերցվածը