Սինքֆիլդի գավաթ. Լեւոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

  • Սպորտ - 11 Օգոստոսի 2017, 14:17
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում այսօր ավարտվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ: Հայ գրոսմայստերը վաստակած 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն, նույնքան միավոր ունեն նաեւ Մաքսիմ Վաշյե Լագրավը եւ Վիշվանաթան Անանդը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը: 

Հաղթողի անունը կորոշվի վերջին՝ 9-րդ տուրում, որտեղ Լեւոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է:

Ամենաընթերցվածը