Մբապեն 160 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ. Marca

  • Սպորտ - 10 Օգոստոսի 2017, 20:42

«Մոնակո»-ի հարձակվող Կիլյան Մբապեն դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վստահեցնում է Marca-ն: Համաձայն աղբյուրի, ակումբներն արդեն համաձայնեցրել են հարձակվողի տրանսֆերը: Ֆուտբոլիստի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այն բանից հետո, երբ երկու կողմի իրավաբանները կուսումնասիրեն ղեկավարների և խաղացողի կողմից ստորագրված փաստաթղթերը:

Ընդգծվում է, որ փարիզյան ակումբը 18-ամյա հարձակվողի համար կվճարի 160 մլն եվրո: Բացի այդ, պայմանագրում կողմերը կնշեն բոնուսային ևս 20 մլն եվրոյի մասին:

Աղբյուրը նշում է, որ Մբապեի նկատմամբ լրջորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալ»-ը և անձամբ ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել հենց մադրիդյան ակումբ: Սակայն Մբապեի հայրը և ՊՍԺ-ի առաջարկած բարձր աշխատավարձը համոզել են ֆուտբոլիստին կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, սակայն այլ ակումբում:  

Ավելի վաղ ՊՍԺ էր տեղափոխվել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը: Բրազիլացին կատալոնացիներից ձեռք էր բերել իր պայմանագիրը 222 մլն եվրոյով, ինչից հետո ներկայացվել է որպես Ֆրանսիայի փոխչեմպիոնի խաղացող:

Ամենաընթերցվածը