Բարսելոնան Նեյմարին թույլ չի տալիս սկսել ելույթները ՊՍԺ կազմում

  • Սպորտ - 10 Օգոստոսի 2017, 17:19
Բարսելոնան Նեյմարին արգելում է սկսել ելույթները Պարի Սեն Ժերմենի կազմում, քանի որ դեռ չի ստացել 222 միլիոն եվրո տրանսֆերային գումարը: Նեյմարի տրանսֆերային հավաստագիրը դեռ չի փոխանցվել:

Օգոստոսի 10-ի դրությամբ Բարսելոնան դեռ չի ստացել այդ գումարը: Բարսելոնայի ղեկավարությունն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հայտնել է, որ գումարը չի ստացել և արգելք է դրել տրանսֆերային հավաստագրի փոխանցման վրա: Առանց այդ փաստաթղթի Նեյմարը չի կարող հայտավորվել ՊՍԺ կազմում: ՊՍԺ-ն գործարքը կարող է ավարտին հասցնել հավաստագիրը ՖԻՖԱ-ին ներկայացնելուց հետո:

Նեյմարն արդեն բաց է թողել Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի խաղը և չի խաղա նաև երկրորդ տուրի Գենգամի դեմ խաղում: 

Ամենաընթերցվածը