Արոնյանը հաղթեց Նակամուրային և միացավ առաջատարներին

  • Սպորտ - 10 Օգոստոսի 2017, 11:47
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սեւերով հաղթել է Հիկարու Նակամուրային: Հայ գրոսմայստերն այժմ ունի 4.5 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունեն նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վիշվանաթան Անանդը, հայտնում է ՀԱՕԿ կայքը:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Պյոտր Սվիդլերն է:

Ամենաընթերցվածը