Սինքֆիլդի գավաթ. Լեւոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին

  • Սպորտ - 09 Օգոստոսի 2017, 12:02
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը: 

Լեւոն Արոնյանը հանգստյան օրից հետո վերականգնել է ուժերն ու 6-րդ տուրում հաղթել Ուեսլի Սոյին: Հայ գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-4-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նա 4 միավոր ունի:

Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Հիկարու Նակամուրան է:

Ամենաընթերցվածը