«Բարսելոնա»-ն պայմանավորվել է Կոուտինյոյի տրանսֆերի հարցում

  • Սպորտ - 08 Օգոստոսի 2017, 22:34

Կատալոնական «Բարսելոնա»-ն «Լիվերպուլ»-ի հետ համաձայնության է հասել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության հարցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ESPN Deportes-ը: «Կապտանռնագույններ»-ը բրազիլացու համար կվճարեն 90 մլն եվրո, իսկ հաշվի առնելով հետագա բոնուսները՝ տրանսֆերը կարող է հասնել 120 մլն եվրոյի:

«Բարսելոնա»-ի ներկայացուցիչները գործադիր տնօրեն Օսկար Գրաուաի գլխավորությամբ երեկ ժամանել են Անգլիա և այսօր պայմանավորվել «Լիվերպուլ»-ի հետ: Տեղափոխության գործում մեծ է եղել նաև Կոուտինյոյի ցանկությունը:

«Բարսելոնա»-ն 25-ամյա կիսապաշտպանին դիտարկում է որպես Անդրես Ինիեստային երկաժամկետ հեռանկարում փոխարինողի:

Որպես Նեյմարի հետնորդի՝ կատալոնական ակումբը տեսնում է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեին:

Ամենաընթերցվածը