Ֆեդերերի ռեկորդը. 8-րդ հաղթանակը Ուիմբլդոնում

  • Սպորտ - 17 Հուլիսի 2017, 11:05

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն:

Ուիմբլդոնի տղամարդկանց մենապայքարում եզրափակչում մրցում էին խորվաթ Մարին Չիլիչը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: 1 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 3 սեթերում՝ 6:3, 6:1, 6:4 հաշվով:

Ֆեդերերը վերջին անգամ Ուիմբլդոնում հաղթել էր 2012 թվականին: Սա շվեյցարացու 8-րդ հաղթանակն է Ուիմբլդոնի եզրափակչում և «Մեծ սաղավարտ»-ի 19-րդ տիտղոսը: Մեծ Սաղավարտի իր առաջին տիտղոսը, հենց Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակով Ֆեդերերը նվաճել է 14 տարի առաջ:

Ամենաընթերցվածը