Արոնյանը հաղթեց, բայց չդարձավ մրցանակակիր

  • Սպորտ - 16 Հուլիսի 2017, 12:26

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժնևում ընթացող Գրան Պրիի վերջին տուրում Արոնյանը մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Սալեհ Սալեմին: Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 4,5 միավոր և կիսեց 10-13-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող դարձավ Թեյմուր Ռաջաբովն, ով հավաքեց 6 միավոր:

Ամենաընթերցվածը