Լեւոն Արոնյանը կրկին չկարողացավ հաղթել

  • Սպորտ - 14 Հուլիսի 2017, 10:20
Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրի հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը: 

Հայաստանցի գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 18 մասնակիցների մեջ բաժանում է 7-14-րդ տեղերը:

Հուլիսի 14-ին Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ:

Ամենաընթերցվածը