Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխություններ կմտցնի աշխարհի առաջնությունում

  • Սպորտ - 13 Հուլիսի 2017, 16:01
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխություններ կմտցնի աշխարհի առաջիկա առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանությունը կլինի այնպես, որ ուժեղագույն ըմբիշները միմյանց դեմ կմրցեն կիսաեզրափակիչում կամ եզրափակիչում:

Ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 21-26-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Ամենաընթերցվածը