Ուիմբլդոն. Ֆեդերերը կիսաեզրափակիչում է, Մարեյն ու Ջոկովիչը դուրս մնացին

  • Սպորտ - 13 Հուլիսի 2017, 10:58
Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում կայացել են տղամարդկանց քառորդ եզրափակիչները, որտեղ ֆավորիտներից 2-ը դուրս են մնացել:

Էնդի Մարեյը 6-3, 4-6, 7-6, 1-6, 1-6 պարտվել է Սեմ Քուերիին, իսկ Նովակ Ջոկովիչը Տոմաշ Բերդիխի հետ խաղում 6-7, 0-2 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը:

Մեկ այլ ֆավորիտ՝ Ռոջեր Ֆեդերերը, 6-4, 6-2, 7-6 առավելության է հասել Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: Կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը Մարին Չիլիչն է, որը 3-6, 7-6, 7-5, 5-7, 6-1 հաղթել է Ժիլ Մյուլլերին:

Կիսաեզրափակիչում Քուերին կխաղա Չիլիչի, Ֆեդերերը՝ Բերդիխի դեմ:  

Ամենաընթերցվածը