Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի մրցաշարում

  • Սպորտ - 19 Հունիսի 2017, 16:48
Հունիսի 19-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», ինչպես և նախորդ տարի, կմրցի Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 27-ին կամ 28-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 4-ին կամ 5-ին:

Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կմրցի բելառուսական «ԲԱՏԵ» թիմի հետ: Խաղերը կկայանան հուլիսի 11-ին կամ 12-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին: