Հայտնի են Եվրոպա լիգայում «Շիրակի», «Գանձասար-Կապանի» և «Փյունիկի» մրցակիցները

  • Սպորտ - 19 Հունիսի 2017, 16:46
Հունիսի 19-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖԱ կայքը:

Հայաստանի գավաթակիր «Շիրակը» կմրցի սլովենական «Գորիցա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Գանձասար-Կապանը»՝ Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ» թիմի, իսկ Փյունիկը»՝ Սլովակիան ներկայացնող «Սլովան» թիմի հետ:

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 29-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 6-ին: