Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում

  • Սպորտ - 19 Հունիսի 2017, 10:23
Կիեւում ավարտվեց ջրացատկի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ կայքը։ Մրցումային վերջին օրը Վլադիմիր Հարությունյանը 10 մետր աշտարակացատկում 382.90 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։

Այս մրցաձեւում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լեւ Սարգսյանին չէր հաջողվել մտնել եզրափակիչ։

Աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացրին Լեւ Սարգսյանը, Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները։

Ավելի վաղ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում 6-րդ տեղն էին զբաղեցրել։