Կոնֆեդերացիաների գավաթ. Պորտուգալիան և Մեքսիկան ոչ ոքի խաղացին

  • Սպորտ - 18 Հունիսի 2017, 21:13
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Ա խմբում կայացավ երկրորդ խաղը՝ Պորտուգալիա-Մեքսիկա:  

Հաշիվը բացեց պորտուգալացի կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման: Մեքսիկան պատասխանեց Խավիեր Էրնանդեսի գոլով: Խաղավերջում հավաքականները փոխանակվեցին ևս մեկական գոլով: Նախ Պորտուգալիայից աչքի ընկավ Սեդրիկը, ապա լրացուցիչ ժամանակում Էկտոր Մորենոն հաշիվը դարձրեց 2-2:  

Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Ռուսաստանը 2-0 հաղթել էր Նոր Զելանդիային: 

Ամենաընթերցվածը