Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը: Մեր մարզիկը առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:Վաղը պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
- Սպորտ - 17 Հունիսի 2017, 12:56