Fed Cup. Հայ թենիսիստները պարտվել են Հունաստանին

  • Սպորտ - 16 Հունիսի 2017, 17:40
Թենիսի Հայաստանի հավաքականը Fed Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունում երկրորդ պարտությունն է կրել: Մեր մարզիկները 0:3 հաշվով զիջել են Հունաստանի թիմին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը: 

Այս մրցաշարում Հայաստանը եւս մեկ խաղ կունենա, սակայն այն որոշիչ չի լինի: Մեր հավաքականը կշարունակի մնալ երրորդ խմբում:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի խոսքով մեր աղջիկները փորձի պակաս ունեն: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա կարեւորեց, որ հայ թենիսիստները գեյմերում պայքարել են եւ հեշտությամբ զրոներով չեն հանձնվել մրցակիցներին:

Fed Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկության A ենթախմբում Հայաստանի մրցակիցներն էին Մալթան ու Հունաստանը: