Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

  • Սպորտ - 16 Հունիսի 2017, 00:54

Շախմատի Հայաստան հավաքականին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և 32-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին:

Մյուս պարտիաներում միավորը կիսեցին Նակամուրա-Սո զույգը: Լագրավը և Կարլսենը հաղթանակ տոնեցին:

Արոնյանն ունի 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ամենաընթերցվածը