Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տարվա լավագույն գոլ

  • Սպորտ - 19 Մայիսի 2017, 10:50
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է «կարմիր սատանաների» տարվա լավագույն գոլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Յունայթեդ»-ի 2016/17 մրցաշրջանի մրցանակաբաշխության ընթացքում Մխիթարյանը շեշտել է, որ չէր կարող սխալվել, քանի որ փոխանցում էր ստացել «Աստծուց» (խմբ. -Զլատան Իբրահիմովիչ):

Մխիթարյանը «կարիճ» հարվածով գոլի հեղինակ էր դարձել 2016 թվականի դեկտեմբերին` «Սանդերլենդ»-ի դեմ խաղում: 

Ամենաընթերցվածը