Մանչեսթեր Յունայթեդի նոր հակառեկորդը

  • Սպորտ - 18 Մայիսի 2017, 15:16
Մանչեսթեր Յունայթեդն Անգլիայի ընթացիկ առաջնության 37 խաղերում 17 հաղթանակ է տարել, ինչն ակումբի վատագույն արդյունքն է Անգլիայի պրեմիեր լիգայում ելույթների պատմության մեջ: Անգլիայի առաջնության ավարտին 1 տուր է մնացել, և եթե Մանչեսթեր Յունայթեդը հաղթի Քրիստալ Փելասին, անգամ դա չի օգնի խուսափել հակառեկորդից:

Մինչ այս Յունայթեդի վատագույն արդյունքը 19 հաղթանակն էր 2013/14 և 2014/16 մրցաշրջաններում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մանչեսթեր Յունայթեդը 66 միավորով 6-րդ տեղում է: 

Ամենաընթերցվածը