Ռոնալդուն դարձավ Եվրոպայի թոփ-5 լիգաների պատմության լավագույն ռմբարկուն

  • Սպորտ - 18 Մայիսի 2017, 13:15
Իսպանիայի առաջնություն 23-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի Ռեալը 4-1 հաշվով հաղթեց Սելտային: 2 գոլի հեղինակ Ռեալի կազմում դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն, ով հերթական ֆանտաստիկ ռեկորդի հեղինակը դարձավ:

Պորտուգալացին Մանչեսթեր Յունայթեդում և Ռեալում խփած գոլերի քանակը հասցրեց 368-ի և դարձավ Եվրոպայի թոփ-5 լիգաների պատմության լավագույն ռմբարկուն: Նշենք, որ նա գերազանցեց Ջիմի Գրիվզին, ով խաղալով իտալական Միլանում և մի շարք անգլիական թիմերում, դարձել է 366 գոլի հեղինակ:

Բարսելոնայի առաջատար Լիոնել Մեսսին 346 գոլով դեռևս 4-րդ տեղում է:

Ամենաընթերցվածը