ՄակԳրեգորը ստորագրել է Մեյվեզերի հետ մարտի պայմանագիրը

  • Սպորտ - 18 Մայիսի 2017, 13:07
Խառը մարտարվեստների թեթևքաշային չեմպիոն իռլանդացի Կոնոր ՄակԳրեգորը Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտի համար ստորագրել է պաշտոնական պայմանագիրը:

-Ինձ համար մեծ պատիվ է նման աջակիցների հետ այսպիսի ռեկորդային պայմանագիր ստորագրել: Հիմա պետք է սպասենք Էլ Հեյմոնին և Մեյվեզերին,-ասել է ՄակԳրեգորը:

Նշենք, որ մենամարտի մասին տեղեկություններն արդեն մի քանի ամիս է տարածվում են բոլոր թերթերում: Ըստ որոշ աղբյուրների, մարզիկները մենամարտի համար 75-100 մլն դոլար են ստանալու: Մենամարտն անց է կացվելու այս տարվա աշնանը և բռնցքամարտի կանոններով:

Հիշեցնենք, որ Մեյվեզերը 2015 թվականին ավարտել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան՝ 49 մարտում 49 հաղթանակ տանելով:  

Ամենաընթերցվածը