NBA. Քլիվլենդը հաղթեց Բոստոնին եզրափակիչ առաջին խաղում

  • Սպորտ - 18 Մայիսի 2017, 12:59
Բասկետբոլի ազգային լիգայում մեկնարկեց արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիան:

Առաջին խաղում Քլիվլենդը մրցակցի հարկի տակ կարողացավ հաղթել Բոստոնին՝ 117-104 (30-19, 31-20, 31-36, 25-29): Խաղի ամենաարդյունավետ խաղացող դարձավ Լեբրոն Ջեյմսը, ով 38 միավոր հավաքեց: Լեբրոնը նաև 7 արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ:

Քլիվլենդն արտագնա հաղթանակի շնորհիվ սերիայում առաջ անցավ հաշվի մեջ:

Հիշեցնենք, որ արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայում Գոլդեն Սթեյթը 2-0 հաշվով հաղթում է Սան Անտոնիոյին:


Ամենաընթերցվածը